Ցանկը
Your Cart

Մեր մասին

ՄԵՐ ՄԱՍԻՆ


Իմպերիա Ագրո ընկերությունը երկար տարիներ զբաղվում է պրոֆեսիոնալ սերմերի վաճառքով և հանդիսանում է սերմերի բիզնեսի առաջատար ընկերություններից մեկը Հայաստանի Հանրապետությունում։ Մենք առաջարկում ենք բարձրորակ սերմեր արտասահմանյան և տեղական առաջատար արտադրողներից: Տեսականին ներառում է վերջին նորարարությունները և ժամանակի ընթացքում փորձարկված բանջարեղենի և                  ծաղիկների սերմերը:

5 խանութներից բաղկացած մեծ բաշխիչ ցանց ամբողջ Հայաստանի Հանրապետությունում։

Մեր դիստրիբյուտորների հետ միասին Մենք կառուցում ենք մեր աշխատանքը յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ անհատական մոտեցման հիման վրա՝ ելնելով նրա հնարավորություններից և կարիքներից: Իմպերիա Ագրո ՍՊԸ-ի ստրատեգիական նպատակն է դառնալ անհրաժեշտ և հուսալի գործընկերը գյուղատնտեսական արտադրանք արտադրողների համար՝ տալով համապարփակ լուծումներ առաջին հերթին սերմացուի տրամադրման հարցում՝ առավելագույն որակի առավելագույն բերք ստանալու համար:

Ընկերությունն ունի ավելի քան 50 հոգուց բաղկացած աշխատակազմ, գլխավոր գրասենյակը Երևանում։

Սերմերի տարատեսակ փաթեթները, լայն ու թարմացվող տեսականին մեզ թույլ են տալիս պահանջված լինել բանջարեղենի և ծաղկաբուծության շուկայում տարբեր մասնակիցների կողմից. մենք ուրախ ենք աշխատել սիրողականների, ձեռնարկատերերի, ֆերմերների, գյուղատնտեսական խոշոր արտադրողների, խանութների և մանրածախ ցանցերի հետ: